5-րդ զորամիավորման ստորաբաժանումներից մեկում անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն
Օգոստոսի 7-ից 8-ը 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներից մեկում անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ անձնակազմի մասնագիտական, ներդաշնակ գործելու և հրամանատարական կազմի կառավարման ունակությունները կատարելագործելու նպատակով: Տեղեկացնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Զորավարժությունը ամփոփել է զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սերոբյանը: Նա տվել է համապատասխան ցուցումներ զորավարժության ժամանակ ի հայտ եկած թերությունների վերացման ուղղությամբ: Աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են: