6096 դիտում
14:26 20-07-2020
Ինչո՞ւ Ադրբեջանը հենց հիմա այս քայլին դիմեց. Մարուքյանը 3 լեզուներով տեսանյութ է տարածել
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութում պատմում է ողջ իրականությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի, Ադրբեջանի ագրեսոր քայլերի, Ադրբեջանի կողմից հնչեցված ահաբեկչական հայտարարությունների մասին եւ այլն։
Տեսանյութը, որը վերնագրված է «Ադրբեջանի ագրեսիան եւ իրավա-քաղաքական հետեւանքները», թարգմանված է ռուսերեն եւ անգլերեն, եւ այն ներկայացվելու է մեր միջազգային գործընկերներին։
«Ադրբեջանը դիմել է ռազմական սադրանքի՝ հարձակվելով Հայաստանի պետական սահմանների վրա եւ դրանով իսկ խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածը, իսկ դրանից հտո ռմբակոծելով խաղաղ բնակավայրերը, տները, նաեւ մանկապատեզ, նաեւ Կովիդի ժամանակ կարեւոր ռազմավարական օբյեկտ հանդիսացող դիմակրների արտադրամասը, նաեւ ԱԻՆ մեքենան, այս ամենը իր մեջ ունի Ժնեւյան կոնվենցիաների համապատասխան խախտում, եւ դա ըստ էության, պատերազմական հանցագործություն է: Այսինքն Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան դիմել է պատերազմական հանցագործությունների ընդդեմ իր հարեւան, խաղաղասեր Հայաստանի ժողովրդի»,-ընդգծել է Մարուքյանը:
Անդրադառնալով նրան, որ միջազգային շատ կառույցների կոչերն ուղղված են հավասարապես երկու կողմերին, նա ասաց, որ միանշնակ է, որ հարձակվող կողմն է մեղավորը, իսկ Հայաստանը պաշտպանվողի, հետ մղողի եւ խաղաղություն պարտադրողի դերում է: Ուզում եմ դիմել մեր միջազգային գործընկերներին եւ պահանջել, խնդրել, որ նման իրավիճակում բոլորս ենք պարտավոր լինել օբյեկտիվ: Եթե օբյեկտիվ չենք, թույլ ենք տալու ապագա սադրանքներ»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Ադրբեջանը հենց հիմա այս քայլին դիմեց, Մարուքյանն ասաց. «Ադրբեջանը գտնվում է շատ ծանր վիճակում: Վերջին 2 տարիներին ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում Ադրբեջանն ինչ էլ անի, հետ է մնում այդ փոփոխությունների շունչը պահելուց, որ կարողանա զարգանալ: Դրան գումարվել նաեւ պանդեմիան, որն Ադրբեջանում վատ վիճակում է: Որքան էլ թվերը թաքցնեն, փորձեն կոծկել, բայց այնտեղ վատ վիճակ է: Դրան գումարվում է սոցիալ-տնտեսական վիճակը: Նավթի գներն են ընկել եւ Ադրբեջանի բնակչության եկամուտների զգալի նվազում է տեղի ունեցել: Դրան գումարվում է ներիշխանական կլանային պայքարը: Այնտեղ ընդդիմությունը ոչնչացված է ըստ էության: Այս իրվիճակում ներքին համախմբման գալու համար Ադրբեջանը պետք է ինչ-որ քայլ անի»,-ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3348 դիտում
20:35 27-04-2015
Ցավում եմ, որ Պուտինն այդ քայլին դիմեց. Էրդողանը` Պուտինի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործման մասին
1510 դիտում
16:29 03-02-2021
Ինչու՞ է Մարուքյանը սոսնձվել հենց այս պահին նման հանձնախմբի ստեղծման թեմային․ Արմեն Աշոտյան
Այս բաժնից
2821 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ
880 դիտում
10:29 10-01-2025
Մորուքը սափրած Փաշինյանը իր իսկ կողմից փչած խաղաղության օրակարգը պայթեցրեց. Արշակ Սարգսյան