Ցավում եմ, որ Պուտինն այդ քայլին դիմեց. Էրդողանը` Պուտինի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանդը «ցեղասպանություն» անվանելուց առաջ պետք է բացատրի սեփական գործողություններն Ուկրաինայում:
«Առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանն այս հարցում «ցեղասպանություն» եզրույթն է օգտագործում: Ցավում եմ, որ Պուտինն այդ քայլին դիմեց: Մինչդեռ Ուկրաինայում եւ Ղրիմում տեղի ունեցածն անհերքելի է: Նախ Ռուաստանը պետք է դա բացատրի, հետո ինչ-որ բան «ցեղասպանություն» անվանի»,-ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիրմի Պուտինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած ելույթի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանդը «ցեղասպանություն» էր անվանել: