211652_close_icon
views-count2203 դիտում article-date 14:44 18-07-2020

COVID-19-ի վերաբերյալ հայալեզու տեղեկատվական հարթակ է ստեղծվել

Առողջապահության ազգային ինստիտուտի, Բժշկական կամավոր միություն ընդդեմ COVID-19 ՀԿ-ի եւ Հայկական բժշկական ալյանսի համատեղ ջանքերով ստեղծվել է նոր տեղեկատվական հարթակ՝ www.covidprotocols.am կայքը: Կայքում զետեղված է Հարվարդի Brigham and Women's hospital-ի մշակած ուղեցույցի հայերեն թարգմանությունը՝ կորոնավիրուսային վարակի կլինիկական ընթացքից մինչև նեղ մասնագիտական ոլորտներ՝ սրտաբանություն, նյարդաբանություն, գաստրոէնտերոլոգիա, վիրաբուժություն եւ այլն: Կայքում նաև ներկայացված են Հայաստանի բժշկական միությունների եւ ասոցիացիաների կողմից մշակված գործելակարգեր եւ ուղեցույցներ, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Կայքում առկա նյութերը պարբերաբար խմբագրվում են՝ համապատասխանելու վերջին թարմացումներին, բաժինները համալրվում են նոր տեղեկատվությամբ եւ ուսուցողական նյութերով:

Նմանատիպ նյութեր