211652_close_icon
views-count2693 դիտում article-date 11:17 18-07-2020

Մեր զինվորները հերթական անգամ ապացուցում են, որ տարածաշրջանի ամենահզոր և մարտունակ բանակը մերն է. Սիմոն Մարտիրոսյան

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին ու հայ զինվորներին: «Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները ՀՀ պետական սահմանին։ Հատկապես անընդունելի է խաղաղ բնակչությանը թիրախավորելը, ինչը ցույց է տալիս ստոր թշնամու իրական դեմքը։ Մեր փառապանծ բանակի հզոր զինվորները հերթական անգամ ապացուցում են, որ տարածաշրջանի ամենահզոր և մարտունակ բանակը մերն է։ Կեցցե՛ք տղերք, մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ։ ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԻՆ, ՓԱՌՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ և ՍՊԱՅԻՆ, ՓԱՌՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐ ԸՆԿԱԾՆԵՐԻՆ», – գրել է Սիմոն Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր