3916 դիտում
23:55 15-07-2020
ԿԽՄԿ-ն Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով նախաձեռնել է հատուկ գործընթաց. ՀՀ ՄԻՊ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հարցով նախաձեռնել է հատուկ գործընթաց և համապատասխան հարցմամբ դիմել են Ադրբեջանի Կարմիր խաչի պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/1021893.html]«Արմենպրեսը»[/url], հուլիսի 15-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/15/1159907/]ճեպազրույցի[/url] ընթացքում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պատասխանելով «Արմենպրեսի» հարցին, թե արդյոք հաջողվել է ԿԽՄԿ-ին կապ հաստատել Սարդարյանի հետ, ինչ տեղեկություններ կարող է փոխանցել այդ մասով, ինչպես է նրա վիճակը։
«Այդ հարցով ես երեկ խոսել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ, մենք քննարկել ենք մի շարք հարցեր, այդ թվում՝ այդ հարցը։ Այդ պահի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարն ինձ ասաց, որ իրենք բացել են գործ, նախաձեռնել են հատուկ գործընթաց և համապատասխան հարցմամբ դիմել են Ադրբեջանի Կարմիր խաչի պատվիրակությանը։ Այսօր մենք հրապարակային աղյուրներից տեղեկացանք, որ Ադրբեջանը հաստատել է, որ մեր քաղաքացին գտնվում է իրենց մոտ։ Կարմիր խաչը մեզ տեղեկացրել է, որ դեռ իրենք պաշտոնական հաստատում չունեն»,- ասաց Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը կապի մեջ կլինի միջազգային գործընկերների հետ ՄԻՊ-ի իրավասության սահմաններում։ «Մենք կապի մեջ ենք նաև անհետացած և Ադրբեջանում հայտնված մեր քաղաքացու ազգականների հետ»,- ասաց Թաթոյանը։
Նմանատիպ նյութեր
3718 դիտում
14:42 12-09-2020
Խնձորեսկում Նիկոլ Փաշինյանին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10238 դիտում
13:20 16-07-2018
Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի հետ կապված ԿԽՄԿ-ն երկխոսություն է վարում բոլոր պատկան մարմինների հետ
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1018 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք