10244 դիտում
13:20 16-07-2018
Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի հետ կապված ԿԽՄԿ-ն երկխոսություն է վարում բոլոր պատկան մարմինների հետ
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու գործի հետ կապված Կարմի խաչի միջազգային կոմիտեն, համաձայն իր մանդատի և աշխատելակարգի, երկխոսության մեջ է ներգրավված բոլոր պատկան մարմինների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կարմի խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Գոհար Տեր- Հակոբյանը:
«Սովորաբար մենք այցելում ենք այդ անձին, գնահատում ենք պահման պայմանները, առողջական վիճակը, ստացված տեղեկություններով կիսվում ենք ներգրավված պատկան մարմինների հետ: Այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասաց Գոհար Տեր- Հակոբյանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե իբր Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին, չեն համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն են:
«Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել « հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել էր Աշոտ Ահարոնյանը:
Նմանատիպ նյութեր
3016 դիտում
15:41 23-07-2018
Կարեն Ղազարյանի գործի հետ կապված՝ ԿԽՄԿ-ն շարունակում է երկխոսությունը ներգրավված բոլոր կողմերի հետ
10259 դիտում
12:20 19-04-2014
Պատկան մարմինների անգործության պատճառով ձորում հայտնված Porsche Cayenne-ը դուրս բերվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
31060 դիտում
13:41 13-08-2019
Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի հարցը գաղտնի երկկողմանի երկխոսության թեմա է. ԿԽՄԿ
Այս բաժնից
826 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ
943 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
844 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը