Խնձորեսկում Նիկոլ Փաշինյանին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/601775.html]News.am[/url]-ը գրում է. Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում «Սպարապետի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը:
«Ես Նարեկ Սարդարյանի կինն եմ, ուզում էի հարցնել, թե դուք ինչ տեղեկություններ ունեք, ես ոչ մի տեղեկություն չունեմ Նարեկից»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ցավոք սրտի, շատ բան չի կարող ասել. «Դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել»:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց. «Հեսա կխոսենք, ճանապարհին կխոսենք: Ես էստեղ եմ լինելու»:
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/601775.html]այստեղ[/url]