211652_close_icon
views-count3459 դիտում article-date 23:13 15-07-2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապաէսկալացիան շարունակելու համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այսօր կայացած հանդիպումից հետո հանդես են եկել [url=https://www.osce.org/minsk-group/457399]հայտարարությամբ[/url]։ «Հասանելի տեղեկության համաձայն՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 15-ի առավոտյան համեմատաբար հանգիստ է եղել: Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունում են ռազմական գործողությունների նվազումն ու կոչ անում կողմերին գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապաէսկալացիան շարունակելու համար: Համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հրահրող հռետորաբանությունից և իրավիճակը տեղում փոխելու փորձերից: Համանախագահները շարունակում են շեշտել խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը: Համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների`ղարաբաղյան հակամարտության կարևորագույն հարցերի ուղղությամբ հնարավորինս շուտ բանակցություններ անցկացնելու հաստատումը և կարևորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, երբ իրավիճակը թույլ կտա»։

Նմանատիպ նյութեր