211652_close_icon
views-count2535 դիտում article-date 21:21 13-07-2020

ԵՄ արտաքին կապերի ներկայացուցիչը հայտարարություն է արել՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հետ

Եվրամիության արտաքին կապերի պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ` կապված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետ: «2020 թ. հուլիսի 12-13-ը Հայաստանն ու Ադրբեջանը հաղորդել են իրենց սահմանին լուրջ միջադեպի, այդ թվում՝ ծանր զենքի օգտագործման մասին: Դժբախտաբար, սա հանգեցրել է մարդկանց մահվան: ԵՄ-ն երկու կողմերին կոչ է անում դադարեցնել զինված դիմակայությունը, զերծ մնալ լարվածություն հրահրող գործողություններից և հռետորաբանությունից և անհապաղ միջոցներ ձեռնարկել հետագա էսկալացիան կանխելու համար: Այս համատեքստում երկու կողմերը պետք է օգտագործեն իրենց անմիջական հաղորդակցության մեխանիզմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ձևաչափը»,- նշվում է հայտարարության մեջ: Պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հրադադարի այս լուրջ խախտումը ընդգծում է ԵԱՀԿ դիտանցումը վերսկսելու հրատապ անհրաժեշտությունը, հենց հանգամանքները թույլ տան: ԵՄ-ն կողմերին կոչ է անում անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը, էներգիան և ռեսուրսներն ուղղել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին, էականորեն վերսկսել առարկայական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, և իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության:

Նմանատիպ նյութեր