211652_close_icon
views-count5255 դիտում article-date 15:27 13-07-2020

Խմբերի ադմիններ, բարի եղեք, ջնջեք նման գրառումները, տիրություն արեք ձեր խմբերին. մեդիափորձագետը հորդորում է ուշադիր լինել

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է առավել զգույշ լինել սոցցանցում առկա խմբերի ադմիններին, քանի որ անփութության պատճառով այդ հաշիվները հաճախ հայտնվում են ադրբեջանցի հաքերների ձեռքի տակ և օգտագործվում՝ ապատեղեկատվություն տարածելու համար։ «Սա կոտրված հայաստանյան օգտատիրոջ պրոֆիլ է։ Մարդը այս պահին փորձում է վերականգնել հաշիվը։ Իսկ իրա տեղը գրողը, բնականաբար, ադրբեջանցի է։ ՄԻ հավատացեք սենց բաների։ Խմբերի ադմիններ, բարի եղեք ջնջեք նման գրառումները, տիրություն արեք ձեր խմբերին»,-գրել է Ս. Մարտիրոսյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր