211652_close_icon
views-count42227 դիտում article-date 16:15 12-07-2020

Արագածոտնի մարզի փրկարարները 9 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում նոր կարողացել են հայտնաբերել 37-ամյա տղամարդու դին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հուլիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել, և նրան հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, ովքեր գյուղի 20-ից ավելի բնակիչների և «Ջրառ» ՓԲԸ-ի 15-ից ավելի աշխատակիցների հետ մոտ 9 ժամ ջրանցքի մի քանի կիլոմետրերի վրա կատարել են որոնողական աշխատանքներ։ Ի վերջո՝ ժամը 18։40-ի սահմաններում փրկարարները հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 37-ամյա Արայիկ Հ․-ի դին։ Տեղում աշխատել են նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խմբերը։ Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը անզգուշաբար ջրանցքն է ընկել, երբ իր տղայի հետ այցելել է նշված վայր։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր