211652_close_icon
views-count2593 դիտում article-date 16:46 10-07-2020

Կանխվել է ապօրինի որսված կարմիրգրքյան կենդանու վաճառքը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի ու ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցների համագործակցության արդյունքում հուլիսի 7-ին հայտնաբերվել և արձանագրվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանու ապօրինի որսի 1 դեպք։ ՀՀ Շիրակի մարզի Լանջիկ գյուղի բնակիչ Մ.Պ-ն նույն գյուղի հարակից դաշտից որսացել և համացանցի միջոցով փորձել էր կազմակերպել ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Խայտաքիս» տեսակի կենդանու վաճառքը, որը կանխվել է։ Օպերատիվ աշխատանքների արդյունքում կենդանին հայտնաբերվել, առգրավվել և տեղափոխվել է վերականգնողական կենտրոն։ «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ում հետազոտությունն ու կարանտինը բարեհաջող անցնելուց հետո կարմիրգրքյան խայտաքիսը բաց կթողնվի վայրի բնություն: Հարուցվել է վարչական վարույթ՝ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի ղեկավարությանը՝ պատրաստակամության և աջակցության համար։

Նմանատիպ նյութեր