211652_close_icon
views-count2428 դիտում article-date 23:25 09-07-2020

ԱՄՆ-ում Ռուզվելտի՝ ապամոնտաժման ենթակա հուշարձանը մտադիր են տեղադրել Սանկտ Պետերբուրգում

ԱՄՆ-ում 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի՝ ապամոնտաժման ենթակա հուշարձանը վաճառելու առաջարկով Նյու Յորքի իշխանություններին է դիմել ռուս գործարար Անդրեյ Ֆիլատովի Art Russe հիմնադրամը, հաղորդում է [url=https://tass.ru/obschestvo/8924005]tass.ru[/url]-ն: «Նախ պետք է գնել, ապա տեղադրել»,- ասել է Ֆիլատովը՝ հավելելով, որ հիմնադրամը պատասխանի կսպասի այնքան, որքան պահանջվում է: Հիմնադրամում նշել են, որ Ռուզվելտը կարևոր քաղաքական գործիչ էր, կապ ուներ Ռուսաստանի հետ երկու երկրների պատմությունների զարգացման տարբեր փուլերում: Ավելի վաղ The New York Times-ը հայտնել է, որ Ռուզվելտի հուշարձանը կապամոնտաժվի: Այդ գաղափարին հավանություն էր տվել Նյու Յորքի քաղաքապետարանը:

Նմանատիպ նյութեր