211652_close_icon
views-count18455 դիտում article-date 22:40 07-07-2020

Դանակահարություն Երևանում. ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը «կրծքավանդակի ձախ կեսի հետին և ստորին կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 7-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:45-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը բուժօգնության է տեղափոխել մի երեխայի՝ «կրծքավանդակի ձախ կեսի հետին և ստորին կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների պետերի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 17-ամյա Մ.Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մոլդովական փողոցից: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ ժամը 16:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Ա.-ի և ևս մեկ անձի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Ա.-ի թիկունքին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դանակահարողի անձը պարզելու և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Ա.-ն սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր