5128 դիտում
12:20 07-07-2020
Կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է Արցախի Տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»-ի էջը, այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը:
«Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում»,- նշված է հաղորդագրությունում:
Նախարարության տվյալների համաձայն՝ COVID-19-ի ախտորոշմամբ 2 մարդ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը: Այս պահին մեկուսացված է 82, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 25 քաղաքացի: Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Երեք հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է: Ընդհանուր առմամբ կատարվել է 2 350 թեստավորում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ի ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ի ժամը 22:00-ը ներառյալ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2001 դիտում
11:33 03-07-2020
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել. նոր օջախ՝ Ստեփանակերտում
3760 դիտում
11:29 24-06-2020
Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել, գրանցվել է վարակվածության 7 նոր դեպք. առողջացել է 12 մարդ
Այս բաժնից
499 դիտում
20:03 02-05-2024
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
523 դիտում
19:19 02-05-2024
ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը