211652_close_icon
views-count2199 դիտում article-date 11:33 03-07-2020

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել. նոր օջախ՝ Ստեփանակերտում

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի եւս մեկ նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում: Այդ շրջանակից 2 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19-ը: 2 նոր դեպք էլ գրանցվել է նախօրեին Ստեփանակերտում հաստատված վարակի օջախի կոնտակտավորների շրջանում: Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտի կորոնավիրուսային երկու օջախներից հիվանդությունը հաստատվել է 4 քաղաքացու մոտ: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում. Կոնտակտավորներից թեստավորման նպատակով նմուշառում են վերցնում եւ մեկուսացնում: Այսպիսով, հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 4 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի: Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ եւ երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության: Ընդհանուր թեստավորումների քանակը 2014 է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր