1896 դիտում
10:01 07-07-2020
ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Հովհաննես Խաչատրյանը Արմեն Փամբուխչյանի մանկության ընկերն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղը՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովում տեղի է ունենալու Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում պետք է հավանության արժանանա Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլ»-ի կողմից թեկնածու առաջադրելու հարցը:
Ինչպես հայտնի է, այդ թեկնածուն Հովհաննես Խաչատրյանն է: Սակայն, պարզվում է, իշխող ուժի կողմից նրա առաջադրումը պատահական չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և նույն խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն են Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը առաջարկել, որը նրանց վաղեմի ընկերն է: Ըստ մեր տեղեկությունների՝ խմբակցության անդամները թեկնածուներ ունեցել են, բայց նախապատվությունը տրվել է Սիմիդյանի և Փամբուխչյանի առաջադրած թեկնածուին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է իրական տեղեկությունը: Պատգամավորը հայտարարեց, որ Հովհաննես Խաչատրյանը իր 23 տարվա ընկերն է. «Իմ մանկական ընկերն է, բանկային համակարգում աշխատել է երկար տարիներ, պրոֆեսիոնալ է, ու մենք որոշել ենք առաջադրել իր թեկնածությունը: Թիմը իրեն գիտի այդ ոլորտում որպես լավ մասնագետի, դրա համար որոշում է կայացվել հենց Հովհաննես Խաչատրյանին առաջադրելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
18586 դիտում
23:38 28-09-2017
Խաչիկյան Վազգենն իմ ընկերն է, և իմ ընկերն է լինելու. Շարմազանով
5444 դիտում
09:13 23-08-2022
Արմեն Փամբուխչյանի օգնականն անցնում է խմբակային ծեծկռտուքի մասնակից լինելու համար դատական գործով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
439 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
532 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»