211652_close_icon
views-count3733 դիտում article-date 09:39 06-07-2020

Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից հարավ-արևելք. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Այսօր՝ հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 06։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:31-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.03⁰ և արևելյան երկայնության 44.53⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկանցում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Դվին, Մարմարաշեն և Ոստան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

Նմանատիպ նյութեր