Արցախի նախագահը հետևել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաների պարապմունքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր այցելել եմ մեր հանրապետության գողտրիկ վայրերից մեկը, որտեղ լեռնային պայմաններում պատրաստություն էին անցնում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր այցելել եմ մեր հանրապետության գողտրիկ վայրերից մեկը, որտեղ լեռնային պայմաններում պատրաստություն էին անցնում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները:
Ծանոթանալով ծառայության պայմաններին և տալով մի շարք կարևոր, այդ թվում՝ հանրային մտահոգությունների տիրույթում գտնվող հարցերին առնչվող ցուցումներ՝ որոշեցի փորձել ուժերս և տղաների հետ առանց դադարի ոտքով հաղթահարել եմ մոտ 1 կմ դժվարին ճանապարհ, իսկ բարձունքի գագաթին 13-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին էր:
Ամուր եմ՝ կամքով և ֆիզիկապես: Պատրաստ եմ ակտիվ եռանդով ծառայելու հայրենիքիս ու ժողովրդիս:
Ի գործ…»: