Լեհաստանի ՌՈ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ, հետևել ՀՀ ՌՈ ցուցադրական պարապմունքներին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր: ԼՀ ՊՆ պատվիրակությունը հետևել է ռազմական ոստիկանների ցուցադրական պարապմունքներին:
Պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: