211652_close_icon
views-count6964 դիտում article-date 10:59 05-07-2020

Այսօր ունենք կորոնավիրուսի 706 նոր դեպք, 7 մահ

Հուլիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28 606 դեպք, որոնցից 16140-ն` առողջացած, 484-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11824 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 122 682 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 706 նոր դեպք և 205 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 67 (կին), 70 (տղամարդ), 77 (տղամարդ), 81 (տղամարդ), 86 (տղամարդ), 66 (կին) և 79 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 158 է: Այս մասին տեղեկացնում է ԱՆ հաղորդագրությունը։

Նմանատիպ նյութեր