211652_close_icon
views-count3856 դիտում article-date 20:54 03-07-2020

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[color=#EF2929]ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ [/color] Հուլիսի 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: [img]https://st0.shamshyan.com/editor/0312887001593782182309456.jpg[/img] [color=#EF2929]Երևան քաղաքում՝[/color] Հուլիսի 4-5-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ: Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]https://st0.shamshyan.com/editor/0257451001593782193828533.jpg[/img]

Նմանատիպ նյութեր