2864 դիտում
15:19 03-07-2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:
Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Բելառուսի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պետական գլխավոր տոնի` Անկախության օրվա առթիվ:
Մաղթում եմ ձեզ հաջողություններ և նոր ձեռքբերումներ երկրի տնտեսական, սոցիալական և գիտատեխնիկական զարգացման և միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման գործում:
Խորհրդանշական է, որ այսօր Բելառուսը նշում է երկիրը ֆաշիզմից ազատագրելու օրը: Մեր երկրների ժողովուրդների բարեկամությունը, որն ավելի է կոփվել Հայրենական մեծ պատերազմի տարիներին, մեզ պարտավորեցնում է շարունակել ձևավորված ավանդույթները և ընդլայնել փոխշահավետ գործընկերությունը: Վստահ եմ, որ այսուհետ ևս, Երևանի և Մինսկի համակարգված գործողությունների շնորհիվ, հայ-բելառուսյան միջպետական համագործակցությունը կբարձրանա որակապես նոր մակարդակի:
Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,
մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Բելառուսի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում», - նշված է վարչապետ Փաշինյանի ուղերձում:
Նմանատիպ նյութեր
1428 դիտում
10:40 03-07-2019
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի անկախության օրվա առթիվ
2392 դիտում
12:28 03-07-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Անկախության օրվա առթիվ
1498 դիտում
15:12 03-07-2021
Փաշինյանը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լուկաշենկոյին
Այս բաժնից
739 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
715 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
832 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ