211652_close_icon

«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է. Աշոտյան

views-count2987 դիտում article-date 14:07 03-07-2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունները, օգտվելով երկրում ստեղծված իրավիճակից, հանրակրթության պետական չափորոշիչի նոր նախագծով մեծ հարված են հասցնելու հայագիտական առարկաներին: Ամենավտանգավորը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ զարգացումներն են: Ըստ ներկայացված նախագծի այն փաստացի վերանում է որպես ինքնուրույն առարկա՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Առաջարկված տարբերակն ամրագրում է. "41. «Հայրենագիտություն» եւ «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը եւ կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով": Համեմատեք գործողի հետ. "զ. «Հասարակական գիտություններ» բնագավառը միջին դպրոցի 5-րդ դասարանում ներկայացվում է «Հայրենագիտություն» ինտեգրված առարկայով և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայով, 6-9-րդ դասարաններում` «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», 7-9-րդ դասարաններում` «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն» առարկաներով, իսկ 8-9-րդ դասարաններում` «Հասարակագիտություն» ինտեգրված առարկայով: Վերջինս ներառում է նախնական գիտելիքներ փիլիսոփայությունից, տնտեսագիտությունից, իրավագիտությունից, բարոյագիտությունից, գեղագիտությունից," Այսինքն, գործող չափորոշիչով Հայոց եղեկեցու պատմությունը երաշխավորված դասավանդվում է 5-9-րդ դասարաններում: Այնինչ նախագծով առաջարկվում է վերացնել առանձին առարկայի դասավանդումը 5-6-րդ դասարաններում, իսկ դրանից հետո չի մասնավորեցվում, թե ինչ առարկաների մասին է խոսքը: Այս խնդիրը ոչ մասնագիտական է, ոչ էլ քաղաքական: Այս հարցը արժեհամակարգային է, քաղաքակրթական և գաղափարաբանական: Իմ կողմից հավելեմ նաև, հանրակրթության պետական չափորոշիչի փոփոխությամբ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան վերացնել չեք կարող: Առարկայի դասավանդումը նախատեսված է 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքով. Հոդված 8. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում 1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի` 2) մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները. Հորդորում և խնդրում եմ ազգային ինքնության և դաստիարակության հարցերով մտահոգ բոլոր քաղաքացիներին, անկախ քաղաքական հայացքներից, բարձրացնել իրենց բողոքի ձայնը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր