211652_close_icon
views-count2640 դիտում article-date 10:49 03-07-2020

Արցախը 2021 թվականին կունենա երկնիշ տնտեսական աճ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ներկայացրել է հունիսի 29-ին հրապարկված Արցախի նախագահի 2020-2025 թթ. ծրագրի դրույթները: Ա. Հարությունյանն ասել է, որ Արցախի համար կարևոր խնդիրներից մեկը պետք է լինի բանակի մարտունակության աստիճանի բարձրացումը. «Բանակը մշտապես լինելու է իմ ուշադրության կենտրոնում՝ անկախ իմ զբաղեցրած պաշտոնից ու հնարավորությունից: Մենք ամեն օր պետք է բարձրացնենք մեր մարտունակության աստիճանը և 1-2 տարի հետո լուրջ առաջընթաց կարձանագրենք այդ ուղղությամբ: Այն, ինչ վերջին 2-3 տարիների ընթացքում տեսել ենք բանակի մարտունակության, սոցիալ-կենցաղային պայմանների փոփոխության առումով, շարունակվելու է»: Նրա խոսքով՝ ամեն ինչ պայմանավորված է տնտեսական աճով ու ցուցանիշներով: ԱՀ նախագահը հայտնել է, որ առաջիկա 5 տարվա համար երկրի համար տնտեսական աճի նվազագույն ցուցանիշը պետք է լինի 8 տոկոս: «Ուզում եմ վստահեցնել, որ դա գերակատարվելու է: 2020 թվականի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ամբողջ աշխարհում էլ, մեզ մոտ էլ տարածված է կորոնավիրուսային հիվանդությունը, և այն ազդում է տնտեսության վրա: Արդեն 2021 թվականին կարող ենք ունենալ երկնիշ տնտեսական աճ: Ծրագրում նշել եմ տարեկան 5 հազար աշխատատեղ, բայց շատ ավելին է լինելու: Մենք լուրջ աշխատուժի կարիք ենք ունենալու շինարարության, գյուղատնտեսության, վերամշակման բնագավառներում»,- ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ իրենք պետք է փորձեն ճիշտ իրականացնել վերաբնակեցման, հայրենադարձության քաղաքականությունը, ինչը թույլ կտա լուծել աշխատուժի խնդիրը»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր