8889 դիտում
19:52 01-07-2020
Ե՛վ հանրային, և՛ մասնավոր տրանսպորտային միջոցներում անհրաժեշտ է դիմակ կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույն պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային օգտագործման տրանսպորտային միջոցներից, տաքսի ծառայություններից օգտվելիս, ինչպես և մասնավոր ավտոմեքենաներում դիմակ կրելը։
Դիմակ կարելի է չկրել միայն այն դեպքում, երբ մեքենայում բացի վարորդից այլ անձինք չկան։ Հիշյալ կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ուժեղացված ստուգայցեր։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտման 17102 դեպք, իսկ հունիսի 30-ին՝ 450:
Նշենք, որ երեկ հայտնաբերված դեպքերից 431-ը վերաբերվում է մասնավոր տրանսպորտային միջոցներում, 19 տաքսի ավոտմեքենաներում դիմակ չկրելուն․ ավտոբուսներում, միկրոավտոբուսներում և մետրոյում խախումներ չեն արձանագրվել։ Հիշեցնենք, որ այս կանոնների խախտումը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ 10 հազար դրամի չափով։
Կոչ ենք անում, խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
641 դիտում
20:02 01-06-2020
Անվճար իրավաբանական օգնություն կներկայացվի տրանսպորտային միջոցներում դիմակ կրելու պահանջը խախտողներին
Այս բաժնից
379 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
829 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
391 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին