211652_close_icon
views-count4284 դիտում article-date 22:22 01-07-2020

«Պատրաստ ենք անելու ամեն հնարավորը, որպեսզի վերականգնվեն «Լոռի» թիմի անվան հետ կապված բարի ավանդույթները». Անդրեյ Ղուկասյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի ուղեկցությամբ հուլիսի 1-ին եղավ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում: Այցի նպատակը, ակադեմիայի գործունեությանը, ինչպես նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզչական կազմի, թիմի խաղացողների հետ ծանոթանալն էր: Թիմն այս տարի մասնակցում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը. առջևում 3 վճռական խաղ է մնացել: Մարզի ղեկավարը հաջողություն մաղթեց թիմին՝ ցանկություն հայտնելով հուլիսի 2-ին կայանալիք խաղին իր ներկայությամբ ոգևորել տղաներին: -Պատրաստ ենք անելու ամեն հնարավորը, որպեսզի վերականգնվեն «Լոռի» թիմի անվան հետ կապված բարի ավանդույթները և մեր մարզի պատանիների մոտ մեծ սեր ու հետաքրքրություն առաջանա այս մարզաձևի նկատմամբ,-ասաց Ա. Ղուկասյանը: Նա տեղեկացրեց, որ Վանաձորի ֆուտբոլի մարզադաշտի կառուցումը, թեև այս ընթացքում հայտնի պատճառներով դանդաղել է, սակայն շուտով շահագործման կհանձնվի՝ մարզվելու լավագույն պայմաններ ապահովելով թիմի համար: Մարզի ղեկավարը նաև կարճ զրույցներ ունեցավ թիմի խաղացողների, մարզչի հետ՝ մաղթելով նրանց հաջողություն առաջիկա և հետագա բոլոր խաղերում: Ակումբի տնօրեն Վահան Դանիելյանի տեղեկացմամբ, թիմը համալրված է ինչպես հայ, այնպես էլ՝ Իսպանիայի, Պորտուգալիայի, Աֆրիկյան տարբեր պետությունների, Հայիթիի քաղաքացիներ հանդիսացող ֆուտբոլիստներով: Սակայն առաջիկա տարիներին, նրա վստահեցմամբ, թիմը աստիճանաբար կհամալրվի Վանաձորի ֆուտբոլային ակումբում մարզվող սաներով: Գայանե Մարկոսյանն իր հերթին նույնպես հաջողություն մաղթեց թիմին առաջիկա խաղերում և նշեց, որ այցի նպատակը նաև թե՛ ակադեմիային և թե՛ ակումբին մշտապես աջակցելու պատրաստակամության վերահաստատումն էր և հետագա համատեղ ծրագրերի նախանշումը: Մարզի ղեկավարի կողմից ակադեմիային և թիմին նաև մարզակոշիկներ հանձնվեցին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր