211652_close_icon
views-count1946 դիտում article-date 23:04 30-06-2020

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է առցանց ցուցադրությունների շարքը։ Հուլիսի 2-ին՝ ժամը 19.00‚ հրավիրում ենք վայելելու Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, որը կհնչի աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու կատարմամբ։ Համերգը ղեկավարում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են ԴասA կրթամշակութային նախագծի մասնակիցները։ Ցուցադրությանը կարող եք հետևել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում և «DAS A» հավելվածի միջոցով։ Նշենք նաև‚ որ առցանց ցո ւցադրությանը նախորդել է ԴասA օնլայն հանդիպումը‚ որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները ներկայացրել են մանրամասներ Ռախմանինովի կյանքից ու ստեղծագործություններից։ ԴասA առցանց հանդիպումը կարող եք դիտել հետևյալ [url=https://www.facebook.com/watch/?v=277090553609382]հղմամբ[/url]

Նմանատիպ նյութեր