211652_close_icon
views-count5528 դիտում article-date 14:41 30-06-2020

Հենց նոր գրավոր հաղորդում եմ ուղարկել գլխավոր դատախազին` հանցագործության մասին. Ն. Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել

Հենց նոր ես գրավոր հաղորդում եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին` հանցագործության վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նաեւ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեսանյութ է հրապարակել: Նա, մասնավորապես, գրել է. «Ուրեմն, տարբեր օգտատերեր վերցնում են «Հայաստան» ֆեյսբուքյան էջի այս վիդեոսյուժեն ու` «Նաիրա Զոհրաբյանի իրական դեմքը» վերտառությամբ տարածում: Կհարցնեք` ի՞նչ կապ ունի Նաիրա Զոհրաբյանը այս սյուժեի հետ, կամ տեսանյութում կա՞ ինձ հետ կապ ունեցող որևէ հղում, որևէ ակնարկ։ Իհարկե չկա: Բացառությամբ վերնագրում իմ անունը ճպպացնելուց, որ դիտումների քանակ ապահովեն, ինձ առնչվող որևէ դետալ, կամ անգամ հեռավոր ակնարկ այս տեսանյութում չկա: Քիչ առաջ գրավոր դիմել եմ գլխավոր դատախազին` ընթացք տալու իմ դիմումին ու զբաղվել էս հանցագործությամբ: Մի բան հաստատ խոստանում եմ` բոլոր ստահակները, զրպարտիչները, բոլոր տականքները և նման ապատեղեկատվությունը տարածողները տեսանելի ապագայում տևական ժամանակ «ռելաքս» են լինելու Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում: Նշյալ տեսանյութը, կից գրությամբ, արդեն իսկ ուղարկել եմ եվրոպական բոլոր կառույցներին և Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին: Իսկ հիմա դիտեք տեսանյութը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր