211652_close_icon

Վահան Արծրունի. Ես շեշտում եմ ոչ թե բնիկ երևանցու հանգամանքը, այլ օրենքի անկատարությունը. Aravot.am

views-count4746 դիտում article-date 20:45 28-06-2020
Գույքահարկի բարձրացման օրենքի դեմ «Ես բնիկ եմ, և սա իմ քաղաքն է» ֆեյսբուքյան ակցիայի մասնակիցներն ընդունել են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի առաջակը՝ միասին քննարկել գույքահարկի թեման: [url=https://www.aravot.am/2020/06/28/1120476/?fbclid=IwAR2OdzgdK08IAzHueUYzS6MIzeKlsTzJFjmqxgHqI6orEpHOSbu9LIZs0HM]Aravot.am[/url]-ի հետ զրույցում ակցիայի մասնակից, երգիչ, երգահան Վահան Արծրունին տեղեկացրեց, որ չորեքշաբթի տեղի կունենա հեռավար քննարկում: Քննարկման ժամի հետ կապված դեռ պայմանավորվածություն չկա. Բաբկեն Թունյանը դեռ չի արձագանքել: Վահան Արծրունին նշեց, թե ովքեր կմասնակցեն քննարկմանը. «Քննարկմանը կմասնակցեն Մարկ Գրիգորյանը, Հրանուշ Խառատյանը, Զարուհի Մուրադյանը և Հրանտ Թոխատյանը: Նաև սպասում ենք Լևոն Չուգասզյանի համաձայնությանը»: Մեր հիշեցմանը՝ իրենց ակցիան քննադատությունների արժանացավ. ընդդիմախոսները մի կողմից նշում էին, թե ճիշտ մոտեցում չէ նման տարանջատումները, մյուս կողմից փաստում, որ օրենքը վերաբերում է բոլորին: Վահան Արծրունին վստահեցրեց, որ ինքը շեշտում է ոչ թե բնիկ երևանցու հանգամանքը, այլ օրենքի անկատարությունը: Նա պարզաբանեց. «Ամենամեծ սխալը հենց դա է, որ մի խումբ քաղաքացիներ միտումնավոր շեղում են հանրության ուշադրությունը գլխավոր թեմայից դեպի երկրորդական: Ես հրավիրել եմ քննարկման լրիվ այլ հարց: Քննարկման առարկա իմ բարձրացրած հարցը լրիվ այլ իմացաբանական և գիտակցական դաշտում է, Դուք մեջբերում եք այլ խնդիր, որն իմ բարձրացրած խնդրի հետ որևէ աղերս չունի: Ես պնդում եմ իմ՝ բնիկ լինելու հանգամանքը և ընդամենը բարձրաձայնել եմ համընդհանուր խնդիրը: Բոլոր քաղաքացիների համար կարևորված համընդհանուր խնդիրը պարզապես բարձրացրել եմ բնիկ երևանցու անունից՝ ոչ ավել, ոչ պակաս»: Ամբողջական հոդվածը` [url=https://www.aravot.am/2020/06/28/1120476/?fbclid=IwAR2OdzgdK08IAzHueUYzS6MIzeKlsTzJFjmqxgHqI6orEpHOSbu9LIZs0HM]Aravot.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր