211652_close_icon
views-count92368 դիտում article-date 12:40 28-06-2020

Հրազենի գործադրմամբ հերթական սպանությունը Վարդենիսում. 25-ամյա երիտասարդին դարանակալել են ու տան շքամուտքի մոտ կրակոցներ արձակել նրա վրա. հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 27-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կայազորային հոսպիտալ են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ռոբերտ Գինոյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիս քննչական բաժնի պետ Վահագն Սիմոնյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 25-ամյա Թորգոմ Հարությունյանն է, ով այսօր՝ ժամը 04:00-ի սահմաններում հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Հարությունյանի վրա կրակել են «ԱԿ» ինքնաձիգից, երբ նա առաջին մուտքի աստիճաններով տուն բարձրանալիս է եղել և առաջին հարկի աստիճանների վրա էլ դարանակալած անձը կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ: Ոստիկաններն ու քննիչները կրակոցների վայրում հայտնաբերել են 19 հատ «ԱԿ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, շքամուտքում էլ արնանման, իսկ շքամուտքի պատերին՝ կրակոցի բազմաթիվ հետքեր: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Երևանից Վարդենիս են ժամանել ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննիչ Ամիրխանյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր