211652_close_icon
views-count1304 դիտում article-date 16:45 27-06-2020

Ընտրակաշառքի գործով մեղադրյալ, նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց. NEWS.am

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն այսօր՝ հունիսի 27-ին կալանավորվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ։ Այս մասին [url=https://news.am/arm/news/588045.html?fbclid=IwAR2y92lA0FIeLuoYZhdObgIDS9Dg4WoG3YN5Pd0cnrk5zubFNrTLLxVx9SM]NEWS.am[/url]-ին հայտնեց նրա պաշտպանը։ «Դատավորը ի վիճակի չեղավ դիմադրելու` հաշվի առնելով իր փորձն ու կենսագրությունը»,- նշեց փաստաբանը։ Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը): Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/588045.html?fbclid=IwAR1sBnvEgdZKZxWAn6ZYScU9stlkNXV68ad3I4wSv4jEybFn5GzxdUghSx0]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր