211652_close_icon
views-count3274 դիտում article-date 15:51 25-06-2020

Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել ՍԴ-ին ներկայացրած դիմումները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հետ է վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումները։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1019647.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Օրբելյանը։ Նա նշեց, որ պատճառը ԱԺ-ի «Իմ քայլ»-ը խմբակցության կողմից Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթի ընդունումն է։ «Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտյան վերջնական քննարկել ենք և որոշում ենք ընդունել հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից։ Որոշում կայացրեցինք հետ վերցնել մեր ներկայացրած երկու դիմումները։ Հիմա Արամ Վարդևանյանը դիմում է ներկայացնում, համապատասխան որի, խնդրում ենք ՍԴ-ին, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի մասին համապատասխան հոդվածը, հետ վերցնել մեր ներկայացրած երկու դիմումները։ Այսինքն՝ այն դիմումները, որոնք վերաբերում էին 300․1 հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին»,- ասաց Օրբելյանը։ Հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը պետք է քններ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։

Նմանատիպ նյութեր