211652_close_icon
views-count3580 դիտում article-date 13:50 25-06-2020

Վաճառքի են հանվել Նորքի այգիներում 2 հազար քմ տարածքով շենք-շինությունները. գինը հայտնի է

Կառավարությունն այսօրվա նիստում գույք օտարելու վերաբերյալ որոշում կայացրեց: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով հարցն, ասաց. «Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով՝ գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 333 763 159 դրամով»: Խնդրին անդրադարռանոլվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկտեց, որ կառավարության ուղղություններից մեկը ներդրումային գրավչություն ունեցող գույքը մասնավորեցման հանելն է և դա պետք է անել ծրագրով. «Այսինքն ոչ թե միայն գույքը ձեռք բերվի, այլ ներկայացվի ծրագիր, որ մենք երաշխավորված լինենք, որ այդտեղ նախապես հայտնի ներդրումներ են լինելու, կառավարության հավանությանն արժանացած ներդրումներ: Սրանով նպատակ ունենք խթանել ներդրումները Հայաստանում»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր