1883 դիտում
21:37 27-12-2020
ՀՀ ԱԳՆ. Պեկինից Երևան են տեղափոխվում կորոնավիրուսի ախտորոշիչ 10000 ՊՇՌ թեստ, համավարակի դեմ պայքարի մեծ քանակի պարագաներ և միջոցներ
Պեկին-Երևան 2-րդ կոմերցիոն չարթերային չվերթով Հայաստան են տեղափոխվում COVID-19-ի համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«Դեկտեմբերի 26-ին իրականացվեց Պեկին-Երևան 2-րդ կոմերցիոն չարթերային չվերթը, որով Երևան տեղափոխվեցին Covid-19 համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ, ներառյալ 4 ստացիոնար թթվածնային կայան, թթվածնի կոնցենտրատորներ, 100,000 ՊՇՌ թեստ, դիմակներ, պաշտպանիչ արտահագուստ և այլ սարքավորումներ ու պաշտպանիչ միջոցներ` պատվիրված ՀՀ Առողջապահության նախարարության կողմից:
Թռիչքով տեղափոխվեցին նաև ՀՀ դեսպանության միջոցով ստացված պաշտպանիչ պարագաներ։ Ինքնաթիռը Երևան է ժամանելու դեկտեմբերի 27-ին»,- նշվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ նյութեր
4258 դիտում
12:18 31-01-2020
Հայաստանում այս պահին կորոնավիրուսի որևէ դեպք չկա. երկիրը շուտով կունենա ախտորոշիչ թեստ
4098 դիտում
19:46 28-08-2021
Ո՞ր ոլորտների աշխատակիցները պետք է ամսական 2 անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն․ պարզաբանում
1808 դիտում
16:34 30-04-2021
Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութ
Այս բաժնից
712 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1408 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ