Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկել է «Հաղթանակի դար» խորագրով զինվորական շքերթը. ելույթ է ունենում ՀՀ վարչապետը. ՈՒՂԻՂ
Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկել է «Հաղթանակի դար» խորագրով զինվորական շքերթը՝ նվիրված Առաջին Հանրապետության 100-ամյակին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է շքերթը, որից հետո ելույթով հանդես կգա։
Մայիսի 28-ի երեկոյան 20.30-ին Երևանի Հանրապետության հրապարակում համերգ է լինելու, ինչպես նաև՝ ճոխ հրավառություն։
Ծրագրում ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Մարաթուկ» համույթը, երգչախումբը, Կամո Սեյրանյանը, Սևակ Խանաղյանը, Սիրուշոն, Ռազմիկ Ամյանը, Գոռ Սուջյանը, Արտո Թունջբոյաջյանն ու Հելեն Սեգարան: Համերգային ծրագրում մտածված է յուրաքանչյուր ելույթ և դետալ: Ծրագիրը հագեցված է ձայնային, լուսային, 3D անիմացիոն աննախադեպ տեխնիկայով և սցենարային լուծումներով, որոնք հնարավորություն կտան տեղափոխվել անցյալ՝ 1918 թվական, տեսնել ներկան ու ոգեշնչվել՝ կառուցելու ապագան: