211652_close_icon
views-count2349 դիտում article-date 09:55 24-06-2020

Պետության անգլուխ գլուխը...«Մարդը բողոքում է, թե Սահմանադրությամբ լիազորություններ չունի, բայց արագացված ռեժիմով ստորագրում է սեփական լիազորությունները կրճատող օրենքի տակ». Անդրանիկ Թևանյան

Արմեն Սարգսյանին նախագահ դարձնելը մեծագույն վատություններից մեկն էր, որն արեց նախորդ իշխանությունը ՀՀ քաղաքացիների ու մեր պետության դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուստի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից Ազգային ժողովի ընդունած օրենսդրական այն փաթեթը ստորագրելուն, որով Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կարող է հրապարակվել ԱԺ նախագահի կողմից և ուժի մեջ մտնել՝ առանց ՀՀ նախագահի ստորագրության: «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 23–ին նշել է իր ծննդյան օրն ու շտապել հունիսի 24–ի թվագրությամբ, այսինքն՝ դեռ լույսը չբացված, գիշերով, գաղտագողի, մթության քողի տակ ստորագրել սեփական լիազորությունները նվազեցնող օրենքը, ինչպես նաև` սահմանադրական կարգի տապալման ու իշխանության յուրացման «հռչակագիրը»»։ Ըստ Թևանյանի՝ ինչ օրենք էլ ընդունվի, Արմեն Սարգսյանը կստորագրի այն, միայն թե իր քաղաքացիության վերաբերյալ փաստաթուղթը չպահանջեն և միայն թե իր բիզնես շահերը պաշտպանվեն։ «Այս մարդը դարձել է Հայաստանի դեմ իրականացվող քաղաքական դիվերսիայի բութ գործիքը։ Նաև՝ կոլեկտիվ հանցագործության օղակներից մեկը։ Սա եզակի երևույթ է քաղաքականության մեջ։ Մարդը բողոքում է, թե բա Սահմանադրությամբ լիազորություններ չունեմ, ինձանից ի՞նչ եք ուզում, բայց արագացված ռեժիմով ստորագրում է սեփական լիազորությունները կրճատող օրենքի տակ։ Արմեն Սարգսյանին նախագահ դարձնելը մեծագույն վատություններից մեկն էր, որն արեց նախորդ իշխանությունը ՀՀ քաղաքացիների ու մեր պետության դեմ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր