211652_close_icon
views-count707 դիտում article-date 19:02 23-06-2020

Հայ-Ռուսական համալսարանը արձագանքել է ջավախքցի դիմորդների բաց նամակին

«Հարգելի ջավախքցի դիմորդներ ջան, Հայ-Ռուսական համալսարանը տեղեկանալով Ձեր խնդրի մասին, ցանկանում է տեղեկացնել Ձեզ, որ մենք, ստեղծված իրավիճակից ելնելով, կարևորելով մեր ապագա ուսանողների և իրենց հարազատների առողջությունը, դեռևս մայիսի սկզբին որոշում էինք կայացրել մեր ընդունելության քննություններն անցկացնել առցանց-օնլայն ձևաչափով: Դա արվել է նաև այն նպատակով, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն ունենան իրենց բնակության վայրերից հանձնել ընդունելության քննությունները՝ մեր համալսարան ընդունվելու համար։ Մեր բակալավրիատում և մագիստրատուրայում առկա են ինչպես հայկական, այնպես էլ ռուսական բաժիններ։ Համոզված ենք, որ մեր համալսարանը ձեզ համար կլինի լավագույն տարբերակը ուսումնառությունը շարունակելու համար (այս պահի դրությամբ առցանց-օնլայն ձևաչափով ընդունելություն չի կազմակերպվում այլ պետական ԲՈւՀ-երում)»։ [b]ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր