3923 դիտում
17:52 22-06-2020
90 մլն. եվրո՝ Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղը Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը, որի արժեքը 90 մլն. եվրո է:
Արարատի մարզում կառուցվող ջրամբարը կունենա 29 մլն 3 ծավալ:
Արդեն կառուցվել է Վեդիի ջրամբարի ոռոգման ջրանցքից սկսվող և ընդհանուր շուրջ 36,2 կմ երկարությամբ խողովակաշարը, որով ոռոգման ջուրը ինքնահոս կհասնի ավելի քան 3220 հեկտար ոռոգելի հողատարածքներին:
Մշակվել են ընդհանուր 4000 հեկտարի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցման նախագծերը:
Շինաշխատանքներ կիրականացվեն շուրջ 1300 հեկտար փորձնական հողատարածքների համար: Վեդի և Խոսրով գետերի վրա կառուցվել են ջրառ հանգույցները, տեղադրվել է 10,5 կմ երկարությամբ խողովակաշարը: Այժմ կառուցվում են Վեդի ջրամբարի երկու պատվարները, ցեմենտացիոն վարագույրը, վարարային ջրհեռը և ոռոգման ջրանցքը:
Այս ծրագրի հաջող ավարտից հետո տարեկան կտնտեսվի մոտ 19.0մլն. կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հեկտարով, ջրի կորուստները կկրճատվեն 20-25%-ով, կտնտեսվեն ջրային պաշարներ ու այլ ռեսուրսներ, կբարձրանա բերքատվությունը, Սևանա լճից ոռոգման ջրապահանջարկը կնվազի, Արտաշատի մայր ջրանցքից ջրառը նվազեցնելու արդյունքում ինքնահոս ոռոգվող Վեդու տարածաշրջանի հողատարածքների ջրապահովությունը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2007 դիտում
15:13 07-01-2022
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին
3276 դիտում
16:11 24-06-2020
Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում՝ 60 մլն. եվրոյով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7474 դիտում
22:44 18-04-2020
Սուրեն Պապիկյանն այցելել է Վեդիի ջրամբարի շինհրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
691 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
523 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
640 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ