3276 դիտում
16:11 24-06-2020
Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում՝ 60 մլն. եվրոյով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղը՝ Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը, որի բյուջեն կազմում է 60 մլն եվրո:
Կապսի կիսակառույց ջրամբարը Շիրակի մարզում է` Ախուրյանի գետահովտում: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն. մ3 ծավալով ջրամբար՝ հետագայում այն հասցնելով 60 մլն. մ3-ի։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում, Ախուրյան գետի (Արփի լճի ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ)։
Ծրագրի հաջող իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կիսակառույց պատվարի կառուցմամբ, առաջին հերթին, կապահովվի ստորին բիեֆում գտնվող բնակավայրերի անվտանգությունը, կբարձրանա Շիրակի մայր (12325հա) և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող հողատարածքների ջրապահովման մակարդակը։
Հնարավորություն կստեղծվի շուրջ 2280 հեկտար հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ ՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։ Ջրաչափման հուսալի համակարգի տեղադրման արդյունքում էլ կբարձրանա կառավարման և մոնիտորինգի մակարդակը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3778 դիտում
17:26 23-06-2016
Մեկնարկում են Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները
1341 դիտում
19:16 04-09-2020
Ջրի չհիմնավորված կորուստ՝ Վայքի ինքնահոս ոռոգման համակարգի շահագործման արդյունքում. հարուցվել է քրեական գործ
3920 դիտում
17:52 22-06-2020
90 մլն. եվրո՝ Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
439 դիտում
19:05 02-05-2024
Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ
466 դիտում
18:52 02-05-2024
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
733 դիտում
18:39 02-05-2024
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից