211652_close_icon

Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը

views-count865 դիտում article-date 20:14 20-03-2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար և Հայաստանում ներկայացուցիչ Ֆանի Դելպեյի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայաստանի և ԶՖԳ-ի միջև սերտ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աղբահանությանն ու թափոնների կառավարմանը, երկրորդային քաղաքների տնտեսական զարգացման և զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնելու քաղաքականության մշակմանը վերաբերող հարցեր։

Կողմերը քննարկել են նաև համատեղ իրականացվող «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը՝ կարևորելով այն, որ իրականացվել է շինաշխատանքների ավելի քան 98,5 տոկոսը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները նոր ծրագրերի մշակման և իրագործման շուրջ։

Նմանատիպ նյութեր