211652_close_icon
views-count791 դիտում article-date 16:40 19-06-2020

Միջազգային օլիմպիական կոմիտեն ամփոփել է հարցման արդյունքները

Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19 համաճարակի ընթացքում մարզիկների համար ամենամեծ մարտահրավերներն են եղել հոգեկան առողջության և մարզավիճակի կառավարումը։ Հարցումն անցկացվել է ութ լեզուներով, որին մասնակցել են ավելի քան 135 երկրների 4000 մարզիկներ: Արդյունքները ցույց են տվել որ սահմանափակումների պատճառով հարցվածների 50 տոկոսը դժվարությունների է հանդիպել արդյունավետ մարզումների պարագայում։ Ամենաբարդը` բարոյակամային որակները, մարզավիճակի կառավարման և սննդակարգի պահպանման խնդիրներն են եղել : ՄՕԿ-ի հրապարակած փաստաթղթում ասված է, որ շատերը երկար ժամանակ չմարզվելու պատճառով ունեցել են ընկճախտի և անհանգստության ախտանիշներ։ Իրավիճակը սրել է Տոկիոյի օլիմպիական խաղերը հետաձգելու փաստը։

Նմանատիպ նյութեր