211652_close_icon
views-count2537 դիտում article-date 15:09 18-06-2020

Արցախում հաստատվել է COVID-19-ի 3 նոր դեպք․ ծանր վիճակում գտնվող պացիենտն ապաքինվել է

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 94 դեպք, որոնցից 56-ը` բուժված: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից և հավելում, որ նոր կորոնավիրուսային վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում: Շրջանի համայնքներից մեկում 2 նոր դեպք է հաստատվել: Թեստավորման արդյունքում COVID-19-ը հաստատվել է նաև Հադրութի շրջանում՝ նախկինում հաստատված վարկակակիրների կոնտակտավորներից մեկի մոտ: Այսպիսով` վերջին 24 ժամվա ընթացքում, կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 նոր դեպք։ «Ծանր վիճակում հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված քրոնիկ հիվանդություններ ունեցող և կորոնավիրուսի ախտորոշմամբ քաղաքացին բուժանձնակազմի ջանքերի շնորհիվ կազդուրվել և այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Հիվանդությունը հաղթահարել է ևս մեկ անձ, առողջացածների թիվն արդեն հասել է 56-ի»,- հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: COVID-19-ով վարակված մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 1 520 մարդ, կա 95 մեկուսացված անձ։ Մահվան դեպքեր չկան: Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Նմանատիպ նյութեր