211652_close_icon
views-count19240 դիտում article-date 23:47 14-06-2020

ՀՅԴ գրասենյակում հինգ կուսակցություն հավաք-հանդիպում է անցկացրել, կա ընդհանուր փոխըմբռնում․ Իշխան Սաղաթելյան․ 168․am

Այսօր քաղաքական հինգ ուժերի ներկայացուցիչների հավաք-հանդիպում է տեղի ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում։ Այս մասին [url=https://168.am/2020/06/14/1319003.html?fbclid=IwAR2JvfKtw-ICEx8LGQmlmhihkUERkfYGI0sixGBPa0uS0fLVpYpV1RlEF2Y]168.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «5 կուսակցություն է մասնակցել՝ «Մեկ Հայաստան», «Ազգային օրակարգ», «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք»: Ընդհանուր առմամբ, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, և քննարկվող հարցերի վերաբերյալ եղել է ընդհանուր փոխըմբռնում: Այսքանը, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել,-նշեց նա՝ հավելելով, որ «Հայրենիք» կուսակցությունը հանդիպմանը ներկայացրել է դրա ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նմանատիպ նյութեր