13047 դիտում
11:42 14-06-2020
Առողջապահության նախարարը հրապարակել է վարակակիրների հասցեները
ՀՀ առողջապահության նախարարը, ինչպես եւ տեղեկացրել էր ավելի վաղ, սկսել է [url=https://www.facebook.com/ATorosyanOfficial/?epa=SEARCH_BOX]հրապարակել [/url]այն հասցեները, որտեղ կորոնավիրուսային վարակակիրներ են հաստատվել։
Հիշեցնենք, որ Թորոսյանն տեղեկացրել էր. «Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն»։
Նման որոշման պատճառը, ըստ նախարարի, այն է, որպեսզի մարդիկ ավելի աչալուրջ լինեն, եւ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար:
Թորոսյանի հրապարակած մի քանի հասցեներ զետեղում ենք ստորեւ։
ԱՐԱԳԱԾՈՏՆ, ԱՇՏԱՐԱԿ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ Փ.
ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹՂՄ.
ԿՈՏԱՅՔ ՋՐՎԵԺ 12 Փ.
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՍԵՎԱՆ ՆԱԻՐՅԱՆ Փ.
ԼՈՌԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ Փ.
ՍՅՈՒՆԻՔ ԳՈՐԻՍ ՎԱՆՔԻ ՏԱՓ Փ.
ԱՐԱՐԱՏ ԱՅԳԱՎԱՆ Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Փ.
Նմանատիպ նյութեր
585 դիտում
11:51 03-02-2023
400 նոր վերելակներ կտեղադրվեն Երևանի 10 վարչական շրջաններում. Տիգրան Ավինյանը հրապարակել է շենքերի հասցեները
445 դիտում
13:28 17-04-2020
Արցախի առողջապահության նախարարությունը՝ վարակակիրների առողջական վիճակի մասին
Այս բաժնից
535 դիտում
23:20 25-04-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
514 դիտում
23:07 25-04-2024
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր