Այսօր Եղիսաբեթ 2-ը նշել է իր ծննդյան 94-րդ տարեդարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը Վինձորում նշում է իր ծննդյան 94-ամյակը: Այս տարի՝ հաշվի առնելով կորոնավիրուսը պանդեմիան, նրա համար պատրաստել են 20 րոպեանոց հանդիսավոր միջոցառում՝ առանց ավանդական շքերթի և Լոնդոնի կենտրոնում հազարավոր մարդկանց տոնախմբությունների:
Թագուհու փաստացի ծննդյան օրը ապրիլի 21-ին է: Սակայն ավանդությամբ համաձայն, հունիսի յուրաքանչյուր երկրորդ շաբաթ օրը հազարավոր մարդիկ հավաքվում են թագավորական պալատի առջև, որպեսզի հետևեն զինվորական շքերթին և տեսնեն արքունիքի անդամներին:
Սակայն այս տարի թագուհին իր ծննդյան օրը նշել է Վինձորի ամրոցում՝ Լոնդոնի մոտ գտնվող նստավայրում, որտեղ Եղիսաբեթ 2-րդ ինքնամեկուսացել է իր ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հետ և այնտեղ է գտնվում արդեն մարտի կեսերից: