slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Պուտինի ծննդյան տարեդարձը Չեչնիայում նշել են համաշխարհային ռեկորդ սահմանելով
211652_close_icon

Պուտինի ծննդյան տարեդարձը Չեչնիայում նշել են համաշխարհային ռեկորդ սահմանելով

views-count6280 դիտում article-date 18:28 07-10-2014
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վստահեցնում է, որ Չեչնիան համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ «կենդանի» դրոշ ստեղծելով: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում. «Այսօր Գռոզնիում սահմանվել է համաշխարհային նոր ռեկորդ՝ կենդանի պետական դրոշ ստեղծելով ու դրան մասնակցած անձանց թվով: Ռուսաստանի ու Չեչնիայի դրոշների երկարությունը գերազանցել է 2000 մետրը, այդ ակցիային մասնակցել է ավելի քան 100.000 մարդ: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու շնորհավորել են նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ»: Ընդգծվում է, որ ակցիայի մասնակիցները շարունակ վանկարկել են «Ռուսաստան» ու «Չեչնիա» բառերը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գռոզնի քաղաքի կենտրոնում անցկացվել է երթ՝ ի պատիվ Պուտնինի ծննդյան օրվա: Վլադիմիր Պուտինն այսօր դառնում է 62 տարեկան:

Նմանատիպ նյութեր