211652_close_icon
views-count76728 դիտում article-date 18:13 13-06-2020

Խոշոր հրդեհ Երևանի նախկին «Պրագայի» շենքում. տարհանվել են 2 տասնյակից ավելի քաղաքացիներ. ժամանել են Արտակարգ Իրավիճակների նախարարն ու Փրկարար Ծառայության տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 ժամից ավելի է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական վարչության մոտ 10 հրշեջ-փրկարարական հաշվարկ պայքարում են Երևանում Արաբկիր վարչական շրջանի ԽՍՀՄ տարիներին հայտնի «Պրագա» հյուրանոցային համալիրում առաջացած խոշոր հրդեհի տարածման դեմ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից, և հրշեջները, ոստիկաններն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ նշված շենքից տարհանել են երկու տասնյակից ավելի քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների ու մեծահասակների: Փրկարարները տարհանել են 25 բնակչի, իսկ հոգեբանը տեղում 8 քաղաքացու ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մեծ թվով բրիգադներ, ովքեր մի քանի հոգու տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, այդ թվում՝ հրշեջների, քանի որ ծխի միջից մարդկանց դուրս բերելիս հրշեջները նույնպես ծխահարվել են: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար-ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը, Փրկարար-ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը: Նշված վայրում ուժեղացված ծառայություն է կատարում ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանի կարգադրությամբ ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ՃՈ ծառայողները: Կրակը վայրկենական է տարածվում, սակայն հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, այս պահին էլ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայր է բերվել նաև 2 ավտոսանդուղք և շենքում գտնվող քաղաքացիներից մի քանիսին էլ դուրս են բերել ավտոսանդուղքով: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո: Ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոցներ տեղափոխվածների կյանքին վտանգ չի սպառնում: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները, ինչպես նաև Հայաստանի «Էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Հրդեհի մասին տեղեկանալով, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ ժամանել են քաղաքապետարանի, իսկ վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի կարգադրությամբ՝ թաղապետարանի աշխատակիցները: Առաջին իսկ պահից տեղում է նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 401+
401+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր