211652_close_icon
views-count95810 դիտում article-date 17:22 28-03-2017

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են 06-ը , ГАЗель-ն ու Opel-ը. մահացածին ու վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Արտակարգ իրավիճակների նախարարն ու Փրկարար ծառայության տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապահի 40-րդ կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 35 FG 476 համարանիշի, ГАЗель 2705 մակնիշի 307 ԼՏ 67 համարանիշի և Opel Vectra մակնիշի 19 ՍՏ 398 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Գ. Շամշյանը հայտնում է, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային հրշեջ-փրկարարները՝ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի և Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ: Փրկարարական աշխատանքները տեղում ոչ միայն ղեկավարել, այլև վիրավորներին ուղեկցել է հիվանդանոց նախարար Դ. Տոնոյանը: Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում՝ բախվելով գազախողովակին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել մեծ թվով քննիչներ՝ Արարատի քննչական բաժնի պետ Կարեն Թադևորսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ավետյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Ավետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: *** 29/03/2017 10։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ [color=#EF2929]ոստիկանության Արարատի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի քննիչները պարզել են՝ Газель-ը վարել է Երևան քաղաքի Նորք Մարաշ 2-րդ փողոցի բնակիչ, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի վարորդ-առաքիչ, 26-ամյա Նարեկ Վասիլյանը, ВАЗ 2106-ը վարել է Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, «Արմաշ» ալրաղացում որպես փականագործ աշխատող, 30-ամյա Արմեն Ոսկանյանը, իսկ Opel-ը վարել է Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, Արարատ քաղաքի «ԳԱՄԿ» լրագրող, 42-ամյա Ռուբեն Ղազարյանը։ Վթարի հետևանքով Ա. Ոսկանյանը տեղում մահացել է, իսկ Ն. Վասիլյանը և Ռ. Ղազարյանի ուղևորներ՝ համագյուղացիներ, 31-ամյա Ելենա Արշակյանը և 66-ամյա Ջեմմա Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 28-ին, ժամը 21։00-ին, ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում Ն. Վասիլյանը ձերբակալվել է և այս պահին գտնվում է ՀՀ ոստիկանության Արտաշատի ձերբակալվածների պահման վայրում։[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր